Տարածաշրջան11:14, 22 Ապրիլ 2020
Թուրքական «Yavuz» նավը պատրաստում է հորատման․ Հունաստանը դատապարտում է, Թուրքիան՝ համառում
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ արձագանքել է Հունաստանի արտգործնախարարության՝ Միջերկրական ծովում Թուրքիայի կազմակերպած հորատման աշխատանքներին ուղղված քննադատությանը։
Աքսոյի պնդմամբ՝ հունական կողմը գիտակցաբար անտեսում է այն հանգամանքը, որ Թուրքիան օրինական իրավունքներ ունի Միջերկրական ծովի արևելյան հատվածում և Էգեյան ծովում, իսկ Կիպրոսի թուրք բնակչությունը՝ որպես կղզու համասեփականատեր, հունական կողմի հետ հավասար իրավունքներ ունի կղզու շրջակա ջրերի օգտակար հանածոների նկատմամբ։
Նշենք, որ հունական կողմի դժգոհությունն է հարուցել այն հանգամանքը, որ թուրքական «Yavuz» նավը պատրաստվում է հոկտեմբերին բնական գազի որոնման աշխատանքներ սկսել Միջերկրական ծովի արևելքում։ Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է այդ նախաձեռնությունը՝ թուրքական նավի գործողություններն անօրինական որակելով։
Կիպրոսի հարակից ջրային տարծաքներում Թուրքիայի կողմից բնական պաշարների որոնումները վերջին շրջանում հույն–թուրքական տարաձայնությունների հիմնական թեման են։ Հունաստանը և Կիպրոսը պնդում են, որ Թուրքիայի բոլոր գործողությունները նշված տարածքում հակասում են միջազգային իրավունքի նորմերին, իսկ Թուրքիան իրեն հավասար իրավունքներ է վերապահում՝ վկայակոչելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության իրավունքները տարածաշրջանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |