• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հունիս, 2025
Երկուշաբթի 04:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական11:49, 21 Ապրիլ 2020

ԱՄՆ․«Վստահ ենք, որ S-400-ների հարցում Էրդողանը հասկանում է մեր դիրքորոշումը»

ԱՄՆ․«Վստահ ենք, որ S-400-ների հարցում Էրդողանը հասկանում է մեր դիրքորոշումը»

Անկարայի կողմից ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման շուրջ թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածությունը երկար դադարից հետո ճգնաժամային նոր փուլ է թևակոխում։ Դա պայմանավարված է S-400 համակարգերի հետ կապված Վաշինգտոնի տարածած հայտարարությամբ, որը հաջորդել է թուրք պաշտոնյայի հայտարարությանը։ 

Թուրք պաշտոնյաներից մեկը, որի անունը աղբյուրը չի նշում, հեղինակավոր «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում թեմայի շուրջ չնայած Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքներին, նշել է, որ Անկարան որևէ փոփոխություն չի նախատեսում S-400-ների ակտիվացնելու ծրագրում։

Նա մասնավորապես ասել է․ «Որևէ խնդիր չկա S-400-ները ապաակտիվացնելու համար։ Սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են ապրիլի համար նախատեսվող ծրագրերը»։

Թուրք պաշտոնյայի այս հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը լրջորեն մտահոգված է, որ Թուրքիան այս հարցում հետ քայլ չի կատարում։

«Ամենաբարձր մակարդակներով շարունակում ենք շեշտել, որ S-400-ների վաճառքը տևական քննարկումների ենթակա է դարձել CAATSA օրենքի շրջանակում (CAATSA - Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք - խմբ․) և այս գործընթացը լուրջ խոչընդոտ է առաջացնում երկկողմ հարաբերություններում և ՆԱՏՕ-ում։ Վստահ ենք, որ նախագահ Էրդողանը (Թուրքիայի) և բարձրաստիճան պաշտոնյաները այս հարցում հասկանում են մեր դիրքորոշումը»,-ասել է խոսնակը։

Նշենք, որ ԱՄՆ ղեկավարության կարծիքով, S-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արտադրության F-35 կործանիչների համար:

«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան  պաշտոնյաների դեմ։

Աղբյուր`    haberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»
11:17, 13 հուն
Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Թուրքիան 48 միավոր «KAAN» կործանիչ կարտահանի Ինդոնեզիա
15:48, 11 հուն
Թուրքիան 48 միավոր «KAAN» կործանիչ կարտահանի Ինդոնեզիա

Գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար, համարվում է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմական արտահանման պայմանագիրը։

Հունաստանը ծրագրում է Էգեյան ծովում հնդկական ռազմաբազա ստեղծել
12:48, 11 հուն
Հունաստանը ծրագրում է Էգեյան ծովում հնդկական ռազմաբազա ստեղծել

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ օգտագործում է Հնդկաստանի խաղաքարտը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}