Հասարակական17:21, 21 Ապրիլ 2020
Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով 154-րդն է

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2020» զեկույցը:
Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 154-րդ տեղը։ 2019-ին նույն զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 157-րդ տեղը, 2017-ին՝ 155-րդ ։
Զեկույցում նշվել է, որ Թուրքիայում ավելացել է գրաքննությունը հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ, իսկ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում կիրառվող սահմանափակումների առկայությամբ ավելի է վտանգվում մամուլի վիճակը։
Նշվում է, որ չնայած Թուրքիան նախորդ տարվա համեմատությամբ 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը, սակայն շարունակում է մնալ աշխարհում ամենաշատ ազատազրկված լրագրող ունեցող երկիրը։
Հաղորդվում է, որ 2019 թվականին երկրում առնվազն 586 լրատվական հրապարակում ենթարկվել է գրաքննության։
Ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նորվեգիան, 2-րդը՝ Ֆինլանդիան, իսկ 3-րդը՝ Դանիան։ Այդ երկրներում մամուլի ազատությունը գտնվում է ամենաբարձր բարձր մակարդակի վրա։ Հայաստանը զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը։ Վերջին՝ 180-րդ տեղում հանգրվանել է Հյուսիսային Կորեան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։

Ընդհանուր առմամբ՝ Ստամբուլին ջուր մատակարարող հիմնական 6 ամբարտակների ջրային պաշարի մակարդակը գնահատվում է 50%-ից ցածր:

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
2025 թվականի օգոստոս ամսվա տվյալներով Ռուսաստանի տուրօպերատորների միության (ATOR) հետազոտությունը ցույց է տվել, որ ռուս զբոսաշրջիկների շրջանում Թուրքիան պահպանում է առաջատար դիրքը:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։
Ընկերությունն իրականցնում էր արտահանում ամբողջ աշխարհում՝ մոտ 50 երկրի վաճառելով որսորդական հրացաններ։
Շեշտվում է, թե «KAAN»-ը կարող է F-35 կործանիչների ավելի հասանելի այլընտրանքը լինել: Թուրքիան արդեն իսկ արտահանման գործարք է կնքել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |