Հասարակական16:57, 20 Ապրիլ 2020
Թուրքիայում ժամանակին քննարկվել է հայկական այբուբենից օգտվելու հարցը

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ իրականացված մի շարք բարեփոխումների շրջանակներում Թուրքիայում մինչ այդ օգտագործվող արաբատառ այբուբենը փոխարինվեց լատինականով։
Դա տեղի ունեցավ 1928-ին, իսկ դրանից առաջ բազմաթիվ քննարկումներ են ծավալվել առ այն, թե որ այբուբենը առավել հարմար կլինի արաբականի փոխարեն։ Այդ քննարկումների ժամանակ հնչել են նաև մեսրոպյան այբուբենը գործածելու առաջարկներ։
Մասնավորապես թուրք բանաստեղծ, փիլիսոփա Ռըզա Թևֆիքը, որն օսմանյան շրջանում նաև մեջլիսի պատգամավոր է եղել, առաջարկել է արաբական այբուբենը փոխարինել հայկականով։ 1926-ին թուրք երևելիներից մեկին՝ Սաբիհ Շևքեթին գրած նամակում Թևֆիքը գրել է, որ թուրքերեն բանավոր խոսքը գրավորի փոխակերպելու համար ամենահարմարը հայկական այբուբենն է։
Նա պնդել է, որ լատինականի փոխարեն նախընտրելի է ընդունել հայկական այբուբենը, քանի որ թուրքերենի հնչողությանն այն շատ ավելի հարմար է։
Նշենք, որ այն ժամանակ արաբական այբուբենը փոխարինելու գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ դա ամբողջովին չէր ընդգրկում թուրքերենի հնչողությունը, սակայն ոչ պակաս կարևոր պատճառ էր ժողովրդի համատարած անգրագիտությունը․ մարդիկ դժվարանում էին արաբական այբուբենը սերտել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։

Ընդհանուր առմամբ՝ Ստամբուլին ջուր մատակարարող հիմնական 6 ամբարտակների ջրային պաշարի մակարդակը գնահատվում է 50%-ից ցածր:

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
2025 թվականի օգոստոս ամսվա տվյալներով Ռուսաստանի տուրօպերատորների միության (ATOR) հետազոտությունը ցույց է տվել, որ ռուս զբոսաշրջիկների շրջանում Թուրքիան պահպանում է առաջատար դիրքը:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։
Ընկերությունն իրականցնում էր արտահանում ամբողջ աշխարհում՝ մոտ 50 երկրի վաճառելով որսորդական հրացաններ։
Շեշտվում է, թե «KAAN»-ը կարող է F-35 կործանիչների ավելի հասանելի այլընտրանքը լինել: Թուրքիան արդեն իսկ արտահանման գործարք է կնքել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |