Իրավական13:22, 14 Ապրիլ 2020
Թուրքական իշխանությունները լրագրողներին ու քաղբանտարկյալներին ուղարկում են մահվան

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայի խորհրդարանը հաստատել է 70 հոդվածից կազմված մի նոր օրենք, որով նախատեսվում է բանտերից ազատ արձակել շուրջ 90․000 բանտարկյալի։ Սակայն, ինչպես նկատել են տալիս Թուրքիայի իրավապաշտպանները, այդ ցանկերում ոչ մի կերպ տեղ չեն գտել ազատազրկված լրագրողները, մտավորականները, քաղբանտարկյալները, ուսանողները։
«Տիգրիս–Եփրատ լրագրողների միության» (DFGD) համանախագահ Սերդար Ալթանը, «Թուրքիայի լրագրողների միության» (TGS) Դիարբեքիրի ներկայացուցիչ Մահմութ Օրալը և (MGKP) և «Mezopotamya» կին լրագրողների հարթակի (MKGP) խոսնակ Այշե Գյունեյը մեկնաբանել են նշված օրենքն ու կալանավորված լրագրողների վիճակը։
Սերդար Ալթանը նշել է, որ նոր օրենքում որևէ խոսք չկա խոսքի և մտքի ազատության ոլորտի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Թուրքական բանտերում այսօր 103 բանտարկյալ կա, և այս օրենքը առ ոչինչ է համարում լրագրողների կյանքը։ «Մեր հիվանդ ընկերներին ազատ չարձակելով՝ իշխանությունները նրանց ուղղակի մահվան են դատապարտում, քանի որ եթե կորոնավիրուսը բանտեր հասնի, շատ արագ կտարածվի և ողբերգության կհանագեցնի», -նշել է նա։ Ալթանը կոչ է արել պահ առաջ ազատ արձակել նաև ազատազրկված լրագրողներին։
Մահմութ Օրալն էլ ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունների միակ նպատակը այն ինֆորմացիայի տարածման կանխարգելումն է, որին տիրապետում են լրագրողները։ Նրա խոսքով՝ նոր օրենքով հանցագործները ազատ կարձակվեն, իսկ լրագրողները, որոնց մեջ կան նաև ռիսկային խմբում գտնվող քրոնիկ հիվանդներ, փակված կմնան բանտերում։
Այշե Գյունեյն էլ նշել է, որ իշխանությունները պարզապես օգտագործում են պատեհ առիթը՝ ավելի վաղ նախապատրաստված օրենքն ընդունելու համար։ Նա շեշտել է, որ քաղբանտարկյալներին ազատ արձակման հնարավորություն չտալով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), փաստորեն, շարունակում է իր խտրական քաղաքականությունը, որը վարում էր նաև մինչ այսօր։
Գյունեյը նշել է, որ լրագրողները դատապարտվում են բանտերում մեռնելու միայն նրա համար, որ կատարել են իրենց մասնագիտական գործողությունները։ «Նրանք երես առ երես են թողնվում համավարակի հետ միայն նրա համար, որ փորձել են ջրի երես հանել մարդասպաններին, գողերին, բռնաբարողներին», - ընդգծել է իրավապաշտպանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |