Միջազգային17:37, 14 Ապրիլ 2020
Նիդերլանդները Թուրքիայի քաղաքացիների համար պարտադիր է դարձրել համապատասխանության քննությունը

2020թ․ մայիսի 1-ից Նիդերլանդներ տեղափոխվող Թուրքիայի քաղաքացիները պարտադիր կարգով պետք է «համապատասխանության քննություն» հանձնեն։ Առաջին փուլում այս միջոցառումը պարտադիր կլինի Նիդերլանդներից ապաստան խնդրող ներգաղթյալների համար։ Իսկ 2021թ․ հուլիսի 1-ից՝ Նիդերլանդներ մեկնող Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար։
Մինչ օրս Նիդերլանդներ տեղափոխվող Թուրքիայի քաղաքացիները ազատված էին նշյալ քննությունից՝ 1963թ․ Թուրքիայի և Եվրոպական հանրության միջև կնքված գործընկերության պայմանագրի և 1970թ․ ստորագրված լրացուցիչ արձանագրության հիման վրա։
Սակայն 2016թ․ հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայից ապաստանի դիմումների թվի աննախադեպ աճի պատճառով Նիդերլանդների իշխանությունները հարկադրված են որոշակի փոփոխություններ կատարել այս ընթացակարգերում։
«Համապատասխանության քննությունը» պարտադիր դարձնելիս այս երկրի կառավարությունն առաջնորդվել է Եվրոպական միության արդարադատության դատարանի՝ 2014թ․ ընդունած որոշմամբ, ըստ որի՝ գործընկերության պայմանագրի պահանջները կարող են խախտվել հանրային շահի տեսակետից խիստ անհրաժեշտություն ծագելու դեպքում։
Նախապես պլանավորված էր, որ նշված օրենքը կընդունվի 2021թ․ հունվարի 1-ին, ավելի ուշ այն հետաձգվել էր մինչև 2021թ․ հուլիսի 1-ը։ Սակայն, «չափից դուրս մեղմության» վերաբերյալ կոալիցիայի անդամների կողմից հնչեցված որոշ քննադատություններից հետո գործընթացն արագացվել է։
Այս միջոցառումը էապես կկրճատի մշտական բնակության իրավունք ստացող Թուրքիայի քաղաքացիների թիվը, քանի որ նրանք այդ իրավունքը ստանալու համար պետք է հանձնեն համապատասխանության և առնվազն B1 մակարդակով լեզվի իմացության քննություն։ Արդյունքների անբավարար լինելու դեպքում քաղաքացին չի կարող Նիդերլանդներում մշտական կեցության իրավունք ստանալ։ Տեղի թուրքական համայնքը չի ողջունում այս որոշումը՝ պնդելով, որ հատկապես կրթության ցածր մակարդակ ունեցող ներգաղթյալների համար սա լուրջ խնդիր կարող է ստեղծել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |