15:39, 09 Ապրիլ 2020
Թուրքիան աշխարհում 4-րդ տեղում է` ըստ կորոնավիրուսի տարածման

Կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրների ցանկում Թուրքիան աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում։ Վարակվածնների թվով Թուրքիան զիջում է միայն ԱՄՆ-ին, Անգլիային ու Իսպանիային։ Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ–ում գրանցվել է 17․668 նոր դեպք, Անգլիայում՝ 5․491, Իսպանիայում՝ 4․748, իսկ Թուրքիայում՝ 4․117 դեպք։
Ուշագրավ է, որ Թուրքիայում մեծ է 60 տարեկանից ցածր տարիքային խմբին պատկանող հիվանդների մահացության ցուցանիշը։ Այսպես, եթե Իսպանիայում կորոնավիրուսից մահացած առաջին 805 անձանց մեջ մինչև 60 տարեկանները կազմում են ընդամենը 4․5 տոկոս, իսկ Իտալիայում առաջին 1625 զոհերից միայն 1․7 տոկոսն էին մինչև 60 տարեկան, ապա Թուրքիայում այդ ցուցանիշը 20 տոկոս է։
Արձանագրվել է նաև, որ ամենից շատ մահվան դեպքերով աչքի ընկնող Իտալիայի հետ համեմատությամբ Թուրքիայում կորոնավիրուսի տարածման արագությունը կրկնակի մեծ է։ Տվյալների համեմատության արդյունքում պարզ է դարձել, որ Իտալիայում վիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո 29-րդ օրում հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 21․157, զոհերի թիվը՝ 1441։ Մինչդեռ Թուրքիայում վարակի տարածման 29-րդ օրը կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38․226-ի, զոհերի թիվը՝ 812-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |