Տարածաշրջան11:46, 07 Ապրիլ 2020
Թուրք նախարարը խոսել է երկրի քրեակատարողական հիմնարկների համաճարակային վիճակի մասին

Թուրքիայում 12 դատավորի ու հանրապետական դատախազի, ինչպես նաև ոլորտի 55 այլ աշխատակիցների մոտ նոր տիպի կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը: Վարակվածների վիճակը բավարար է, նրանց մի մասը բուժում է ստանում հիվանդանոցներում, մյուս մասն էլ ապաքինվում է տանը:
Նախարարը խոսել է երկրի քրեակատարողական հիմնարկների համաճարակային վիճակի մասին՝ նշելով, որ որևէ ՔԿՀ-ում կորոնավիրուսի դեպք դեռևս չի հայտնաբերվել: Գյուլի տեղեկացմամբ՝ բանտերի մոտ 32 հազար աշխատակիցներ հերթապահությունն ավարտելուց հետո մեկուսացվում են հատուկ վայրերում, մինչև հաջորդ հերթապահություն:
Թուրքիայի արդարադատության նախարարը խոսել է նաև այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հարուցված գործերի մասին: Թուրքիայի 66 նահանգներում 750 անձանց նկատմամբ հետաքննություն է սկսվել, որոնցից 568-ի դեպքում սոցմեդիայում մանիպուլյատիվ լուրեր տարածելու ու գրարառումներ անելու համար, 8 անձի նկատմամբ հետաքննություն է սկսվել 65 տարեկանից բարձր քաղաքացիների (վերջիններին արգելվում է կարանտինի ընթացքում դուրս գալ փողոց) նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի համար, 85 մարդու նկատմամբ՝ կարանտինի կանոներով արգելված գործունեություն ծավալելու համար, ևս 89 քաղաքացու նկատմամբ՝ մաքսանենգ ճանապարհով բժշկական պարագաներ վաճառելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |