Իրավական12:06, 07 Ապրիլ 2020
Էրդողանը դատի է տվել հայտնի թուրք հաղորդավարին

Թուրքական «FOX TV» հեռուստաընկերության ճանաչված հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալը մեղադրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։ Պատճառն այն է, որ վերջինս Twitter-ում իր դժգոհությունն է հայտնել Էրդողանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բնակչությունից գումար հավաքելու նախաձեռնության առթիվ։
Հաղորդավարը մասնավորապես գրել է․ «Թող չհիշեցնեն Tekalif i Milliye-ի մասին ու պնդեն, թե «դժվար ժամանակներում ենք ապրում»՝ այդ կերպ պահանջելով մարդկանց խնայողություններն ու կապիտալը։ Երևի նաև կասեն, թե «կորոնայից հետո կվերադարձնենք»։ Ցավոք, չեմ կարող ասել, թե անհնար է»։
Նշենք, որ «Tekalif i Milliye» անվամբ հայտնի է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից 1921թ․ օգոստոսի 7-ին հարպարակված և 10 հոդվածից ու 55 կետից բաղկացած պարտավորութունների ցանկը, որով բնակչությունը հարկադրվում էր գրեթե իր ողջ գույքն ու ունեցվածքը, զինամթերքը, սնունդը, փոխադրամիջոցները, մասնագիտությունները ծառայեցնել բանակին՝ պատերազմից հետո փոխհատուցվելու խոստմամբ։
Սակայն նշված փաստաթղթի հետ համեմատության հեղինակը ոչ թե Ֆաթիհ Փորթաքալն է, այլ հենց ինքը՝ Էրդողանը․ վերջինս հիշեցրել էր Աթաթուրքի հրապարակած այդ փաստաթղթի մասին այն բանից հետո, երբ նրան քննադատել էին կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բնակչությունից աջակցություն պահանջելու համար։
Փորթաքալի դեմ Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելի ներկայացրած հայցադիմումի համաձայն՝ հաղորդավարը ակնհայտորեն կեղծել և իրական իմաստից տարբեր կերպ է մեկնաբանել նախագահ Էրդողանի խոսքերը՝ փորձելով բնակչության մոտ սխալ տպավորություն ստեղծել։ Ըստ հայցադիմումի՝ Էրդողանի նախաձեռնությունը հիմնված է բացառապես կամավորության սկզբունքի վրա և ոչ մի կերպ նպատակ չի հետապնդում բռնագրավելու ժողովրդի ունեցվածքը, իսկ վերոնշյալ փաստաթղթի մասին Էրդողանը հիշեցրել է միայն որպես ազգային համախմբվածության օրինակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |