Հասարակական11:11, 06 Ապրիլ 2020
Պոլսահայ մտավորական Մասիս Քյուրքչյուգիլը կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոցում է

Պոլսահայ գրող և հրատարակիչ Մասիս Քյուրքչյուգիլը և նրա կինը՝ Ինջի Քյուրքչյուգիլը, կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով տեղափոխվել են հիվանդանոց։
Այս մասին «Twitter»-ի միջոցով տեղեկացրել է ընտանիքի մտերիմ Քեմալ Քոչաքը։ «Սիրելի ընկերներ, իմ ավագ ընկեր Մասիսը և իր տիկինը կորոնավիրուսի կասկածանքով գտնվում են Թաքսիմի հետազոտական հիվանդանոցի շտապօգնության բաժնում», - նշել է նա։
Մասիս Քյուրքչյուգիլը ծնվել է 1947թ․ Ստամբուլում։ Ուսանել է Ֆերիքյոյի հայկական միջնակարգ դպրոցում։ Նա հիմնել է «Köz» հրատարակչությունը, «Sürekli Devrim» ամսագիրը, ղեկավարել է «Yurt» հանրագիտարանի պատմական բաժինը։
Քյուրքչյուգիլը «Միացյալ սոցիալիստական» կուսակցության (BSP), այնուհետև՝ «Ազատություն և համերաշխություն» կուսակցության (ÖDP) հիմնադիրն է։ Ի դեպ, ÖDP-ն Թուրքիայում գործող այն եզակի քաղաքական կուսակցություններից է, որy ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և համապատասխան կոչ արել երկրի իշխանություններին։
Ներկայումս Քուրքչյուգիլը ղեկավարում է «Yazın» հրատարակչությունը և հրատարակում է «Yeniyol» ամսագիրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |