Հասարակական10:10, 02 Ապրիլ 2020
Թուրքիայի Սիվաս նահանգում մարդկանց արգելվում է 3 հոգով կողք կողքի քայլել

Թուրքիայի Սիվաս (պատմ․ Սեբաստիա) նահանգի Սուշեհրի շրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում արգելվել է փողոցում երեք հոգով կողք կողքի քայլելը։
Շրջանի ղեկավարությունը որոշում է կայացրել նաև, որ Ստամբուլից կամ նահանգի տարածքից դուրս ցանկացած վայրից ժամանող քաղաքացիները 14 օր պետք է ինքնամեկուսացվեն իրենց տներում՝ ստորագրելով համապատասխան պարտավորագիր։
Սահմանափակվել է նաև հանրային տրանսպորտի գործունեությունը։ Սուշեհրիից հանրային տրանսպորտով հնարավոր կլինի մեկնել միայն երեք այլ շրջաններ։ Իսկ Սիվասի կենտրոն կամ երկրի մյուս նահանգներ մեկնելու համար հատուկ փաստաթուղթ պետք է ունենալ։
Սուշեհրիում սահմանափակվել է նաև մասնավոր փոխադրամիջոցների ուղևորների թիվը։ Դրանցում կարող են գտնվել առավելագույնը 3 մարդ։ Շինարարական աշխատանքները դադարեցվել են, բայց աշխատակիցներն իրենց տներ վերադառնալ դեռ չեն կարող, նրանք պետք է մեկուսացվեն հենց գտնվելու վայրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |