Քաղաքական11:09, 02 Ապրիլ 2020
«Իսլամական համագործակցության կազմակերպությունը» չի ճանաչում Արցախի ընտրությունները

«Իսլամական համագործակցության կազմակերպությունը» (ԻՀԿ) գրավոր հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին։
Այդ հայտարարության մեջ մասնավորապես նշված է․
«Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտի 31-ին կայացած այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունները հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) որոշումներին։ Մենք չենք ճանաչում այդ ընտրությունները»։
Նշենք, որ մարտի 31-ին Արցախում կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, ինչը նշանակում է, որ պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ: Սպասվում է, որ 2-րդ փուլը կկայանա ապրիլի 14-ին, և պայքարը կընթանա թեկնածուներ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։

Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |