• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:46, 31 Մարտ 2020

Կորոնավիրուսի համար Էրդողանի սկսած դրամահավաքը հայտնվել է քննադատությունների թիրախում

Կորոնավիրուսի համար Էրդողանի սկսած դրամահավաքը հայտնվել է քննադատությունների թիրախում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռուստակապով անցկացրած կառավարության նիստից հետո հայտարարել է «Ազգային համերաշխության արշավ» անվանումով դրամահավաք սկսելու մասին: Ըստ Թուրքիայի նախագահի՝ «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավի նպատակը պետության կազմակերպած դրամահավաքի արդյունքում գոյանալիք գումարով կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում երկրի նվազ եկամուտ ունեցող բնակիչներին լրացուցիչ օգնություն ցույց տալն է: Ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական ծառայությունների նախարարությունը այդ նպատակով արդեն հատուկ հաշվեհամար է բացել:

Էրդողանը նշել է, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը՝ դրան ուղղելով իր 7 ամսվա աշխատավարձը: Նա կոչ է արել կառավարության բոլոր անդամներին, իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նահանգային կառույցներին, մեջլիսի պատգամավորներին, քաղաքապետարաններին, ինչպես նաև խոշոր գործարարներին ու բարերարներին, մասնակցել դրամահավաքին:

Էրդողանի (7 ամսվա աշխատավարձ) ու կառավարության անդամների (5.2 մլն լիրա/791 hզ. դոլար) հանգանակություններով մեկնարկած այս նախաձեռնությունը սակայն ոչ միանշանակ է ընդունվել երկրի տարբեր շրջանակների կողմից:

Պետական համակարգի մի շարք պաշտոնյաներ, իշխանություններին մոտ կանգնած շրջանակներ, որոշ գործարարներ և կազմակերպություններ հայտարարել են իրենց մասնակցության մասին՝ արդեն սկսելով հանգանակությունները:

Արշավը, սակայն, հայտնվել է ընդդիմադիր կուսկացությունների ու մի շարք այլ քաղաքացիների քննադատությունների թիրախում:

Նրանցից շատերը իրենց զարմանքն են արտահայտել Էրդողանի քայլերի վերաբերյալ՝ նշելով, որ այս օրերին, երբ ողջ աշխարհում տարբեր երկրների իշխանությունները գումարներ են փոխանցում քաղաքացիների հաշիվներին, Էրդողանն ինքն է քաղաքացիներից փող ուզում:

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն Twitter-ի գրառմամբ կասկած է հայտնել հավաքվելիք գումարի արդար բաշխման վերաբերյալ՝ նշելով, որ տարիներ շարունակ այլ պետական ֆոնդերին փոխանցված գումարները «մեջ-մեջ են արվել»:

«Մենք մեզ բավարար ենք, բայց դուք մեզ չեք բավարարում: Ժողովուրդն այստեղ է, իսկ ու՞ր է սոցիալական պետությունը»,- գրել է Քաֆթանջըօղլուն:

«Մյուս երկրները կորոնավիրուսի դեմ պայքարող ժողովրդին գումարային օգնություն են տրամադրում, մենք ժողովրդից ենք սպասում ֆինանսական օգնություն:

Երկրաշարժի ժամանակ դրամահավաք, համաճարակի ժամանակ դրամահավաք»,- գրել է ԺՀԿ-ի պատգամավոր Էնգին Օզքոչը՝ նշելով, որ նախագահականը այսպիսով հայտարարել Թուրքիայի սնանկանալու մասին:

Դրամահավաքը քննադատել է նաև քրդամետ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

«Աշխարհի առաջնորդները քաղաքացիներին գումար փոխանցում, իսկ Էրդողանը իր հաշվեհամարն է տալիս քաղաքացիներին՝ խնդրելով փող փոխանցել»,- գրել է Փայլանը:

 

Աղբյուր`    www.diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}