13:58, 26 Մարտ 2020
Անվադողեր արտադրող «Pirelli» ընկերությունը դադարեցրել է Թուրքիայում իր գործունեությունը

Ավտոմեքենայի անվադողերի արտադրության ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Pirelli»-ն, ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայում իր գործունեությունը։
Ընկերության կողմից հրապարակված գրավոր հայտարարության համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող միջոցառումների շրջանակում ապրիլի 1-12-ը կդադարեցվի Թուրքիայի Իզմիթ քաղաքում ընկերության կողմից իրականացվող արտադրական գործունեությունը։
Նախօրեին «Pirelli»-ի մասնաճյուղը հանդիսացող «Prometeon»-ը ևս հայտարարել էր Իզմիթում իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
Նշենք, որ ավելի վաղ «Pirelli»-ն կասեցրել էր նաև Իտալիայում իր գործունեությունը։
Թուրքիայում անվադողերի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Birsa»-ն ևս ավելի վաղ հայտարարել էր արտադրության ծավալների նվազեցման մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |