Հասարակական11:52, 23 Մարտ 2020
Պոլսի հայոց պատրիարքի հայտարարությունը ներհամայնքային զորակցության աշխատանքների մասին

Պոլսի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը կորոնավիրուսի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ներհամայնքային զորակցության աշխատանքների մասին։ Որոշում է կայացվել Թուրքիայում Հայկական հիմնադրամների միության հովանու ներքո աշխատանքներ իրականացնել յուրաքանչյուր թաղամասում, մասնավորապես տարեցների և կարիքավորների համար։
Ստորև ներկայացված է հիշյալ հաղորդագրությունը․
1. Նպատակահարմար ենք գտել, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ներհամայնքային զորակցությունն ապահովելու համար համակարգվող աշխատանքներն իրականացվեն Հայկական հիմնադրամների միության հովանու ներքո։ Համայնքի կարիքավորներին և տարեցներին օգնելու համար կարևոր է օգտագործել ներկայիս վարչական մեխանիզմները։ Յուրաքանչյուր թաղամասի ակտիվ աշխատանքները կիրականացվեն Եկեղեցական վարչությունների, աղքատախնամ մարմինների, վարժարանների ծնողական միությունների, դպրոցական միությունների համագործակցությամբ։
2. Յուրաքանչյուր եկեղեցու քարտուղարություն կգործի որպես հաղորդակցության կենտրոն։ Կապահովվեն հեռախոսի և համացանցի անհրաժեշտ կապերը։
3. Թաղամասերում Եկեղեցական վարչությունների առաջնորդությամբ պետք է սկսվի կամավորների միջոցով օժանդակության զորակոչ։
4. Ստորև ներկայացված են օժանդակություն տրամադրող և ծառայողական շրջանակները.
ա. Օգնել գրանցված կարիքավորներին և անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրել լրացուցիչ սնունդ և նյութական աջակցություն։
բ․ Օգնել այն կարիքավորներին, որոնք թեև գրանցված չեն որպես կարիքավոր, սակայն իսկապես ունեն դրանց կարիքը։
գ. Գտնել միայնակ տարեցների և օգնություն տրամադրել նրանց։
դ. Առողջապահական հարցերի դեպքում իրազեկել նրանց, որոնք տեղեկություն և կամ օժանդակություն կխնդրեն։ Ակտիվ կապ հաստատել Սուրբ Փրկիչ Ազգային Հիվանդանոցի հետ։
ե․ Կենտրոնին տեղեկություն տրամադրել իրենց թաղամասերում հաստատված կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ։
զ․ Հեռախոսագծեր ստեղծել այն կամավորների հետ, որոնք պատրաստ են զրուցել միայնակ ապրողների հետ։
է. Խորհրդակցական ուղիներ հաստատել հոգևորականների և կամավոր հոգեբանների հետ։
5. Հայկական Հիմնադրամների միությունը որպես կենտրոն պետք է համակարգի յուրաքանչյուր թաղամասի ներքին աշխատանքները և վերահսկի կատարվող աշխատանքները։
«Այսօր մեր ապրած դժուարութիւնները ընկալենք որպէս մեր սրտերէն ներս մարդասիրութեան զգացումը զօրացնող առիթներ եւ այն ինչ որ կրնանք ընել որպէս բարեգործութիւն եւ ներդրում, չզլանանք մեր նմաններէն։ Յոյսը զօրացնենք։ Աստուծոյ օգնութեամբ ի մօտոյ գեղեցիկ օրերն ու գարունը կը սպասեն մեզ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։

Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել 26 նահանգում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 2012 մարդ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |