Հասարակական12:45, 20 Մարտ 2020
Թուրքիայի բնակիչները պատուհաններից ծափահարել են բուժաշխատողներին (տեսանյութ)

Մարտի 20-ին երեկոյան ժամը 21։00-ին Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի կոչով քաղաքացիներն իրենց պատշգամբներից և պատուհաններից ծափահարել են բուժաշխատողներին՝ ի նշան կորոնավիրուսի դեմ պայքարում նրանց ցուցաբերած անձնվեր աշխատանքի հանդեպ երախտագիտության։
Համացանցի թուրքական տիրույթը ողողվել է Թուրքիայի տարբեր քաղաքներից ծափահարության պահն արձանագրող տեսանյութերով։
Առողջապահության նախարարը կոչ է արել պարբերաբար կրկնել ծափահարությունները և դարձյալ 21։00-ին ծափահարել երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող բուժաշխատողների պատվին։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն Թուրքիայում արդեն գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի 359 դեպք՝ 4 մահվան ելքով։
Ֆահրեթթին Քոջան իր Twitter-ի էջում հրապարակել է Ստամբուլում տեղի ունեցող ծափահարությունների արարողությունից մի դրվագ՝
SAAT 21.00 ALKIŞI İÇİN SAĞ OL TÜRKİYE!
Sağlık çalışanlarımıza minnettarlığımızın sesi yarın, ertesi gün aynı saatte tekrar duyulsun! (İstanbul) pic.twitter.com/W4ywBeErDA
— Dr. Fahrettin Koca (@drfahrettinkoca) March 19, 2020
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Համաձայնագիրը ներառում է Լիբիայի բանակի կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |