Հասարակական10:03, 20 Մարտ 2020
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 359 դեպք

Թուրքիայում մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսի (Covid-19) համավարակի հետևանքով մահացածների թիվը 2-ից հասել է 4-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 191-ից դարձել է 359։
Նախարարը տեղեկացրել է, որ մահացածներից մեկը 85-ամյա կին է, իսկ մյուսի մասին միայն գրել է, որ վերջինիս մոտ ավելի վաղ հայտնաբերվել էր կորոնավիրուս։
Ֆահրեթթին Քոջան նաև հաղորդել է, որ օրվա ընթացքում արված 1981 թեստերի արդյունքում վարակակիրների թիվն ավելացել է 168-ով:
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 359 և մահվան 4 դեպք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |