Հասարակական11:09, 20 Մարտ 2020
Թուրքիայում 12 ժամում 55 երկրաշարժ է գրանցվել

Մարտի 19-ին և 20-ին Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Սիվրիջե շրջանում 12 ժամում 55 երկրաշարժ է գրանցվել, որոնցից առաջինը եղել 5․1 մագնիտուդ ուժգնությամբ:
Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալներով՝ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20։53-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է 5․5կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի Բաթման, Ադըյաման, Շանլըուրֆա նահանգներում և հարակից շրջաններում։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Էլազըղի Սիվիրջե շրջանում 6․8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով 41 մարդ մահացել էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Համաձայնագիրը ներառում է Լիբիայի բանակի կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |