Հասարակական21:29, 19 Մարտ 2020
Կորոնավիրուսից մահացել է թուրքական բանակի պահեստազորի գեներալ

Թուրքիայում մարտի 12-ին դժվարացած շնչառության պատճառով գրանցված կանչից հետո Թուրքիայի ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Այթաչ Յալմանը հրաժարվել էր հիվանդանոց տեղափոխվել և նախընտրել էր տանը կաթիլային բուժում ստանալ։
Մարտի 13-ին նրա առողջական վիճակը վատացել էր, և այս անգամ բժիշկներոը համոզել են նրան տեղափոխել հիվանդանոց։
Երկու օր անց ցամաքային զորքերի նախկին հրամանատարի վիճակը կտրուկ վատացել է և մահացել է։
Բժիշկները կորոնավիրուսի տեստ են վերցրել նրա կնոջից և արդյունքը դրական է եղել։ Կնոջ մոտ հաստատվել է COVID-19 տեսակի կորոնավիրուս։
Նրանք հանգել են այն եզրակացության, որ Այթաչ Յալմանն էլ կորոնավիրուսով հիվանդ է եղել և մահացել է հենց կորոնավիրուսից։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնապես կորոնավիրուսից արդեն 3 մահ է գրանցվել, իսկ հիվանդների թիվը, դարձյալ պաշտոնական տվյալների համաձայն, 191-ի է հասել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |