Հասարակական11:26, 19 Մարտ 2020
Թուրքիան փակում է Եվրոպայի հետ սահմանները

Թուրքիան կորոնավիրուսի համավարակի պատճառով փակում է Եվրոպայի հետ սահմանները, որոնք ավելի վաղ բացվել էին փախստականների համար։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը համապատասխան որոշման մասին շրջաբերական է ուղարկել 81 նահանգների նահանգապետարաններ։ Ըստ այդմ՝ մարտի 19-ից (0:00-ից սկսած) փակվում են Թուրքիայի և Հունաստանի ու Բուլղարիայի միջև եղած ցամաքային սահմանային անցակետերը, ինչպես նաև դադարեցվում է երկաթուղային կապը։ Միևնույն ժամանակ դադարեցվում են նաև Հունաստանի հետ ծովային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումները։
Որոշման համաձայն՝ նույն ժամանակ կարգելվի նաև Հունաստանի և Բուլղարիայի քաղաքացիների, ինչպես նաև՝ վերջին 14 օրվա ընթացքում այդ երկրներում եղած երրորդ երկրների քաղաքացիների մուտքը Թուրքիա։ Նշվում է, որ այդ միջոցառումները պայմանավորված են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։
Հիշեցնենք, որ Թուրքիան Հունաստանի և Բուլղարիայի հետ իր սահմանները բացել էր 2020թ․ փետրվարի 28-ին՝ փախստականների անցումը դեպի Եվրոպա հեշտացնելու նպատակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |