Հասարակական10:01, 18 Մարտ 2020
Թուրքիայում գրանցվել է առաջին մահը կորոնավիրուսից

Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 89-ամյա հիվանդ է մահացել: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կորոնավիրուսի դեմ պայքարում այսօր առաջին անգամ կորցրեցինք հիվանդներից մեկին: Նա 89 տարեկան էր, վարակվել էր Չինաստանի հետ կապ ունեցող մի աշխատակցից»:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին թեստերի արդյունքում հիվանդությունը հաստատվել է ևս 51 մարդու մոտ: Այսպիսով Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 98-ի:
Նախարարը նշել է, որ Եվրոպայի հետ սահմանների փակման Թուրքիայի որոշումը նվազեցնելու է ռիսկերը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ շարունակվելու է իրենց քաղաքացիների վերադարձը Եվրոպայից:
«Վերադարձողները զննություն են անցնում։ Ում մոտ, որ ախտանշաններ են լինում, նրանցից նմուշառություն է կատարվում թեստի համար»,- ասել է Քոջան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |