Հասարակական12:13, 17 Մարտ 2020
Թուրքիան բժշկական օգնություն է ուղարկել Իրան

Թուրքիան կորոնավիրուսի տարածման շրջանակում բժշկական օգնություն էցուցաբերել Իրանի Իսլամական Հանրապեությանը։
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Իրան է ուղարկվել,մասնավորապես 1000 հատ ախտորոշիչ սարք, 4715 բժշկական արտահագուստ, 20․000 բժշկական համազգեստ, 2000 ակնոց, 4000 N95 տեսակի դիմակ և 78․000 եռաշերտ դիմակ։
Թուրքիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Թուրքիայի և Իրանի կառավարությունների միջև առողջապահության ոլորտում համաձայնագիր է ստորագրվել։ Այն ստորագրել են Թուրքիայի առողջապահության փոխնախարար Էմինե Ալփ Մեշեն և Անկարայում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը։
Նշենք, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով մարտի 16-ի դրությամբ Իրանում 853 մարդ է մահացել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |