Հասարակական09:51, 16 Մարտ 2020
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի

Թուրքիայում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 18 դեպք։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Քոջան նշել է, որ վարակակիրներից 7-ը եկել են Եվրոպայից, 3-ը՝ ԱՄՆ-ից, իսկ 5-ը՝ Սաուդյան Արաբիայից:
Նշենք, որ մարտի 14-ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն էր, սակայն մարտի 15-ին այդ թիվն ավելացավ 12-ով:
Ըստ նախարարի՝ նոր վարակակիրներից 2-ը վարակվել են Թուրքիայում հաստատված առաջին վարակակիրի հետ շփման հետևաքով:
Մեկուսացվածների թվի վերաբերյալ որևէ տեղեկություն դեռևս չկա:
Հիշեցնենք, որ Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին առողջապահության նախարարը հայտարարել էր մարտի 11-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |