Քաղաքական12:55, 16 Մարտ 2020
Էրդողանի, Մերկելի և Մակրոնի միջև փախստականների հարցով հեռախոսակոնֆերանս կկայանա

Արդեն 18 օր է անցել Թուրքիայի՝ Եվրոպա տանող «դարպասները» փախստականների առաջ բացելու որոշումից։ Չնայած հույն ոստիկանների կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին, եղանակային անբարենպաստ պայմաններին, փախստականները չեն հրաժարվում Եվրոպական երկրներ գնալու մտքից։
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ փախստականների հարցով մարտի 17-ին հեռախոսակոնֆերանս է տեղի ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Հանդիպման փոխարեն հեռախոսակոնֆերանս կազմակերպելու պատճառը կորոնավիրուսն է։
Նշվում է, որ երեք երկրների ղեկավարների այդ քննարկումն էլ կորոշի փախստականների ճակատագիրը։
Այս օրերի ընթացքում թուրք֊հունական Փազարքուլե֊Կաստանիես սահմանի բուֆերային գոտում 10․000-ից ավել փախստական է հավաքվել։ Վերջիններս գիշերում են վրաններում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները փետրվարի 27-ին որոշում էին ընդունել չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Նշենք, որ Թուրքիայի ղեկավարության այդօրինակ որոշումը պայմանավորված է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում Ասադի ուժերի հետ մարտերում թուրք զինծառայողների կորուստներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:

Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Օգոստոսի 10-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին կառավարության նիստ կգումարվի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |