Մշակութային11:29, 13 Մարտ 2020
Փայլանը հարցում է արել Թուրքիայի մշակույթի նախարարին վնասված հայկական եկեղեցու վերաբերյալ
Փետրվարի 24-ին Թուրքիայի սահմանին մոտ գտնվող իրանական Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Վանի Բաշքալե շրջանի հայկական Ձորադիրի Ս. Էջմիածին կիսավեր եկեղեցին: Երկրաշարժի հետևանքով փլվել է եկեղեցու աջակողմյան որմնախորշը։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանը եկեղեցու հետագա ճակատագրի, մասնավորապես հնարավոր վերականգնման մասին հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:
Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Թուրքիայի մշակույթի նախարարին.
1. Արդյո՞ք ճշտվել է այն վնասը, որը կրել է Վանի Բաշքալե շրջանի հայկական Ձորադիրի Ս. Էջմիածին եկեղեցին:
2. Պատմական ու ճարտարապետական առումով եզակի համարվող եկեղեցու վնասները վերականգնելու համար գումար հատկացվելու՞ է: Հնարավորինս շուտ սկսվելու՞ են վերակառուցման աշխատանքները:
3. Վանում գտնվող և երկրաշարժից վնասված մյուս մշակութային ժառանգությունների համար վնասների ճշտման համապարփակ աշխատանք արվե՞լ է:
4. Վանի մշակութային հուշարձանները գույքագրվա՞ծ են:
5. Ո՞րն է Ձեր նախարարության գործողությունների ծրագիրը Վանի մշակութային հուշարձանների պահպանման, նորոգման ու որպես մշակութային հուշարձան հաջորդ սերունդներին փոխանցելու ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախագահել է Բալըքլըի գերեզմանատան Ս. Սարգիս մատուռի հրապարակում տեղադրված 84-րդ պատրիարքի կիսանդրիի բացումը:
Ներկայացումն առաջին անգամ ֆրանսերենով և թուրքերենով բեմադրվել է 2020-ին կազմակերպված «Ստամբուլի մշակութային և արվեստի հիմնադրամի» թատրոնի փառատոնի շրջանակներում:
Նա խաղացել է «Բարեպաշտություն», «Անհաջողակը», «Փրկություն» և մի շարք այլ ֆիլմերում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Հանիյեն շաբաթավերջին կայցելի Թուրքիա:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Թաթարստանում գործում են թուրքական բազմաթիվ գործարաններ։ Թուրք ներդրողները նախագծեր են իրականացնում նաև հյուրանոցային բիզնեսի և շինարարության ոլորտում։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |