Քաղաքական12:36, 11 Մարտ 2020
Պենտագոնը հրաժարվում է Patriot համակարգեր տալ Թուրքիային, քանի դեռ վերջինս չի վերադարձրել ռուսական S-400-ները

ԱՄՆ Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը հայտնել է Պենտագոնի ղեկավար Մայք Էսփերի դիրքորոշման մասին Թուրքիային ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգեր վաճառելու հարցում:
Խոսնակը նշել է, որ այս հարցում Պենտագոնի ղեկավարի դիրքորոշումը հստակ է. քանի դեռ Թուրքիան Ռուսաստանին չի վերադարձրել վերջինիցս գնված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը, ԱՄՆ-ից չի կարողանա ձեռք բերել «Patriot» համակարգեր:
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում իր զինված ստորաբաժանումների անվտանգության համար ցանկություն էր հայտել ԱՄՆ-ից ձեռք բերել հակաօդային պաշտպանական համակարգեր:
Չնայած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և պաշտպանության նախարարության կողմից ներկայացված դիմումներին՝ Վաշինգտոնն այդպես էլ դրական պատասխան չէր տվել:
Անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր բաց տեքստով դիմել ամերիկյան կողմին, բայց ապարդյուն:
«Դուք էլ մեզ «Patriot» տվեք: Մենք էլ ձեզնից կգնենք այն, բայց մեզ խոստացեք, որ S-400-ների հարցն այլևս չեք շոշափելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:

Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Օգոստոսի 10-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին կառավարության նիստ կգումարվի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |