Քաղաքական17:34, 10 Մարտ 2020
Թուրքիայի ազգայնական կուսակցության նախագահը խիստ է արձագանքել Մոսկվայում Էրդողանին սպասեցնելուն

Թուրքիայում շարունակվում է բուռն կերպով քննարկվել մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից առաջ ՌՍ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միջանցքում սպասեցնելու թեման: Այս տեսարանը ցուցադրող տեսանյութը հայտնվել է ռուսական մեդիայում, ապա արագորեն տարածվել սոցցանցերի թուրքական տիրույթում՝ առաջացնելով բուռն քննարկումներ:
Այսօր թեմային անդրադարձել է նաև Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խորհրդարանական դաշնակիցը հանդիսացող Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին:
Թուրքիայի «գլխավոր ազգայնականը» հայտարարել է, որ Թուրքիայի նախագահին ուղղված վիրավորանքն ուղղված է նաև րենց բոլորին և ավելացրել. «Եթե Ռուսաստանի ղեկավարությունը դիտավորյալ է դա տեսագրել և ուղարկել է ցուցադրման, ապա դա անամոթություն է, անդաստիարակություն, ստորություն»:
Հիշեցնենք, որ ռուսական հեռուստաընկերությունների ցուցադրած տեսանյությում երևում է, թե ինչպես է Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ավելի քան 2 րոպե ոտքի վրա սպասում, մինչև նրանց ասում են, որ Պուտինը պատրաստ է ընդունելու Էրդողանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:

Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Օգոստոսի 10-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին կառավարության նիստ կգումարվի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |