Քաղաքական17:03, 05 Մարտ 2020
Թուրքիան հատուկ ջոկատայիններ է տեղակայել Հունաստանի հետ սահմանին

Թուրքիան 1000 հատուկ ջոկատային է տեղակայել Հունաստանի հետ սահմանին՝ Մերիչ գետի հատվածում, որպեսզի կանխվի այդ երկրից փախստականների վերադարձը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Նախարարը նշել է, որ Թուրքիան այլևս չի պատրաստվում որևէ արգելք ստեղծել դեպի Հունաստան և Եվրոպա շարժվող գաղթականների համար՝ ինչպես դա արել է նախորդող տարիների ընթացքում։
Օրեր առաջ Իդլիբում 34 թուրք զինվորների մահվան լուրից հետո Թուրքիան հայտարարել էր, որ այլևս չի խոչընդոտի սիրիացի փախստականների շարժմանը դեպի Եվրոպա։ Դրանից հետո հազարավոր գաղթականներ շարժվել են դեպի Թուրքիայի և Հունաստանի միջև եղած Փազարքուլե սահմանային անցակետ։ Սակայն Հունաստանը հրաժարվում է ընդունել նրանց՝ ջանալով այդ փախստականներին հետ ուղարկել Թուրքիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:

Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Օգոստոսի 10-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին կառավարության նիստ կգումարվի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |