Քաղաքական12:07, 05 Մարտ 2020
Թուրքիայի փոքրամասնություններից պահանջվել է աջակցություն հայտնել Իդլիբում թուրքերի գործողություններին
Թուրքիայի նախագահականը երկրում գործունեություն ծավալող ՀԿ-ներին և փոքրամասնություններին պատկանող հիմնադրամներին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքերի ռազմական գործողություններին աջակցություն հայտնող տեքստ է ուղարկել՝ պահանջելով ստորագրել դրա տակ:
Այս մասին գրում է Թուրքիայում հրապարակվող «Հայ թերթ» լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ հայտարարությունն ուղարկվել է երկրում գործող հայկական, հունական, հրեական ու ասորական հիմնադրամներին։
Թուրքիայի նախագահականի ուղարկած երկարաշունչ հայտարարության սկզբում Թուրքիան ներկայացվում է որպես տարածաշրջանի ու աշխարհի խաղաղության առաջամարտիկ, որը բազմաթիվ անգամ պայքար է մղել անկախության, անվտանգության և բարեկեցության համար:
«Այս պայքարներից ամեն մեկի ժամանակ մեր սուրբ ժողովրդի ցուցաբերած միասնականության ոգին ամբողջ աշխարհի համար չտեսնված օրինակ է: Մենք, որպես հասարակական կազմակերպություններ, այս օրերին, երբ կենսական նշանակություն ունեցող գործընթացի միջով ենք անցնում, լիովին աջակցում ենք մեր պետության քայլերին, որոնց հիմքում ընկած են երկրի անվտանգությունն ու պետական շահերը, ինչպես նաև տարածաշրջանում անվատանգության հաստատումն ու պահպանումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ դրա տակ ստորագրող կազմակերպությունները հավատում են, որ «միասնականության պայմաններում այս պայքարը հաջողության է հասնելու», և հպարտանում են հաջողությամբ իր պարտականությունները կատարող թուրքական բանակով:
«Վերջին օրերին Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս վշտացրել են: Ռեժիմի (Ասադի-խմբ.) ուժերի կողմից իրականացված դավաճանական հարձակման հետևանքով զոհված մեր զինվորների համար Ալլահից ողորմածություն ենք խնդրում, վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում»։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ կազմակերպությունները գիտեն, որ «Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն անմիջականորեն հետաքրքրում են Թուրքիային, ինչի մասին է վկայում այն, որ երկիրը հյուրընկալել է 4 մլն փախստականի։
«Ինչպես նախկինում ենք աջակցել Սիրիայի տարածքից մեր երկրին սպառնացող ահաբեկչական վտանգների չեզոքացմանը միտված «Ձիթենու ճյուղ», «Եփրատի վահան» և «Խաղաղության ակունք» ռազմագործողություններին, նույն կերպ էլ հիմա աջակցում ենք «Գարնանային վահան» ռազմագործողությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիան փետրվարի վերջից Սիրիայի Իդլիբ նահանգում այդ երկրի կառավարական բանակի դեմ սկսել է «Գարնանային վահան» կոչվող ռազմական օպերացիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի Թուրքիայի կատարած այցը մեծ արձագանք է գտել գերմանական մամուլում:
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
«Պաշտոնական Անկարան ձգտում է ակնհայտորեն լճացած գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |