• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:25, 05 Մարտ 2020

Թուրքիայի առաջին կին վարչապետ Թանսու Չիլլերն Իդլիբի հարցում միասնության կոչ է արել

Թուրքիայի առաջին կին վարչապետ Թանսու Չիլլերն  Իդլիբի հարցում միասնության կոչ է արել

Թուրքիայում 1993-1996թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցրած  Թանսու Չիլլերը հանդես է եկել Իդլիբի վերաբերյալ հայտարարություն-կոչով։ Թուրքիայի առաջին կին վարչապետ տիկին Չիլլերը նախկինում ղեկվարել է պահպանողական «Ճշմարիտ ուղի» կուսակցությունը։

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) շենքում գտնվող «Հանրապետության թանգարանում» կազմակերպված «Թուրք կինը ազգային ինքնիշխանության 100-րդ տարում» խորագրով միջոցառմանը Թանսու Չիլլերն անդրադարձել է Սիրիայի խնդրին։ Ի պատասխան «Իդլիբում ի՞նչ գործ ունենք» հարցադրումների՝ նա նշել է, որ եթե Իդլիբում Թուրքիան ոչինչ չանի, ապա Թուրքիայի համար շատ ավելի վատ կլինի։

Ըստ Չիլլերի՝ Թուրքիայի ներքին անվտանգությունն անհնար է ապահովել առանց Իդլիբում արվող գործողությունների։ Հակառակ պարագայում գործողությունները հետո կտեղափոխվեն Թուրքիայի հարավ և Թուրքիան ավելի շատ մարդկային կորուստներ կունենա։

Ուստի Թանսու Չիլլերն Իդլիբի հարցում բոլոր թուրքերին միասնության կոչ է արել։ Նա նաև հիշեցրել է, թե ինչպես 1995-ին թուրքական զորքերը մտան Իրաքի տարածք և  60 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծեցին։ Հետևաբար Չիլլերը համոզված է, որ այսօրվա քայլերն էլ են ճիշտ և տեղին։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}