Քաղաքական11:17, 04 Մարտ 2020
Թուրքիայի մեջլիսում Սիրիայի հարցով 6.5 ժամ փակ նիստ է անցկացվել

Սիրիայի Իդլիբ նահանգում փետրվարի 27-ին Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումներում թուրքական բանակի մարդկային ուժի զգալի կորուստների պատճառով Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) փակ նիստ է անցկացվել: Այն տևել է շուրջ վեցուկես ժամ:
Թուրքիայի պաշպանության նախարար Հուլուսի Աքարը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել են պատգամավորների հարցերին:
Նշվում է, որ փակ նիստին խորհրդարանական խմբակցությունների 5 ներկայացուցիչներից յուրաքանչյուրը 30 րոպե ելույթ է ունեցել: Մինչև վերջ նիստին հետևել են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:
Նիստի արձանագրությունները, որպես պետական գաղտնիք, ենթակա չեն լինի հրապարակման առնվազն 10 տարի։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում Ասադի ուժերի դեմ Թուրքիայի մեկնարկած «Գարնան վահան» ռազմական օպերացիայի ժամանակ թուրքական բանակի 34 զինվոր է սպանվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |