Ռազմական15:19, 02 Մարտ 2020
Թուրքական բանակը 1 ամսում Սիրիայում 54 զոհ է տվել

Փետրվարի 3-ից սկսած Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվում են բախումները թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական բանակի միջև:
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր թուրքական բանակը կենդանի ուժի 54 կորուստ ունի:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` մահացածներից 50-ը զինվորական է, 1-ը՝ բեռնափոխադրող մեքենայի վարորդ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 27-ին հայտնել էր թուրքական զինուժի ևս 3 կորստի մասին: Ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի` այդ 3 սպանվածները եղել են Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» անդամ:
Մահացածները Թուրքիայի 25 տարբեր նահանգներից են:
Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Ասադի ուժերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով փետրվարի 3-ին մահացել է 8, փետրվարի 10-ին` 4, 20-ին` 2, 22-ին` 1, 26-ին` 2, 27-ին` 33 և 28-ին` 1 Թուրքիայի քաղաքացի:
Թուրքական բանակի զգալի կորուստներից հետո` մարտի 1-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է «Գարնանային վահան» ռազմագործողության իրականացման մասին, որի մեկնարկը Թուրքիան տվել է փետրվարի 27-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |