12:06, 02 Մարտ 2020
Թուրքական բանակն Իդլիբում սիրիական 2 ինքնաթիռ է խոցել

Փետրվարի 3-ից սկսած Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվում են բախումները թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական բանակի միջև:
Թեմայի շուրջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում:
Մարտի 1-ին տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական բանակը Սիրիայի բանակի օդուժին պատկանող SU-24 տեսակի 2 ռազմական ինքնաթիռ է խոցել:
Սիրիայի պետական «SANA» լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրքերի կողմից խոցված ինքնաթիռների օդաչուներին հաջողվել է կատապուլտի միջոցով փրկվել:
Ավելի վաղ սիրիական բանակի հրամանատարությունը հայտնել էր Իդլիբ նահանգի օդային տարածքի փակման մասին։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ցանկացած ինքնաթիռ, որը կնկատվի այդ տարածքում, կհամարվի թշնամական և կոչնչացվի։
Այս հայտարարությունից հետո թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը լուր էր տարածել, որ Իդլիբում թուրքական զինուժը սիրիայի բանակին պատկանող կործանիչ էր ոնչացրել: «SANA»-ն հերքել էր այս լուրը և պարզաբանել, որ խոցվածը ոչ թե կործանիչ է եղել, այլ Թուրքիային պատկանող ռազմական անօդաչու թռչող սարք է եղել:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ից սկսած Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումների հետևանքով Թուրքիան զինուժը կենդանի ուժի 54 կորուստ ունի: Թուրքիան հայտարարել է փետրվարի 27-ից նոր ռազմագործողության` «Գարնանային վահանի» մեկնարկի մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |