• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Հուլիս, 2025
Կիրակի 16:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:40, 28 Փետրվար 2020

Թուրքիան սիրիացի փախստականների առաջ բացում է «Եվրոպայի դարպասները»

Թուրքիան սիրիացի փախստականների առաջ բացում է «Եվրոպայի դարպասները»

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև տեղի կատաղի մարտեր են ընթացել:  Սիրիայի կառավարական բանակի ավիացիայի հարվածների հետևանքով Իդլիբում 33 թուրք զինծառայողներ է սպանվել: Այս տեղեկությունից հետո թուրքական մամուլում լուրեր են տարածվել, որ Թուրքիան որոշել է այլևս չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Այս մասին հայտնում  է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը:

Թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, «Reuters»-ի հետ հարցազրույցում ասել է, որ Թուրքիան այսուհետև չի արգելելու սիրիացի գաղթականների անցումը դեպի Եվրոպա:

Աղբյուրի հաղորդմամբ` Թուրքիայում գտնվող բազմաթիվ սիրիացի փախստականներ այս գիշերվանից սկսած շարժվում են Էդիրնե նահանգի սահմանային գյուղեր, որպեսզի անցնեն Հունաստան: 

Նշվում է, որ փախստականների հոսքն ավելացել է հատկապես առավոտյան ժամերին: Փախստականներից շատերը Էդիրնե են գնացել տաքսիներով և ավտոբուսներով: Փախստականների մի քանի խումբ շարժվել է դեպի Չանաքքալե (Դարդանել) նահանգի Այվաջըք շրջանի ափեր, որպեսզի անցնի հունական Միդիլլի կղզի:


Իդլիբի դեպքերի վերաբերյալ «CNN Turk» հեռուստաալիքին հարցազրույց տված Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը պատասխանել է նաև սիրիացի փախստականների համար սահմանը բացելու հարցին:

Չելիքը մասնավորապես ասել է. «Մենք ասել էինք, որ Թուրքիան չի կարողանալու իր վրա վերցնել փախստականների նոր ալիք, ասել էինք, որ Թուրքիան իր բոլոր հնարավորություններն արդեն սպառել է: Այդ պատճառով արդեն Թուրքիան  չի կարողանում դիմակայել ստեղծված ճնշմանը: Տեղի ունեցած հարձակումների հետևանքով մի կողմից Թուրքիայի ներսի փախստականներն են շարժվում դեպի դեպի Եվրոպա, մյուս կողմից էլ Սիրիայի տարածքից են դեպի Թուրքիա շարժվում: Փախստականների մասով մեր քաղաքականությունը նույնն է, սակայն իրավիճակն այնպիսինն է, որ արդեն ի վիճակի չենք փախստականներին պահել»:

Աղբյուր`    dha.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել
15:20, 10 հուլ
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է
14:54, 09 հուլ
Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները
16:15, 08 հուլ
Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}