Հասարակական11:40, 28 Փետրվար 2020
Թուրքիան սիրիացի փախստականների առաջ բացում է «Եվրոպայի դարպասները»
Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև տեղի կատաղի մարտեր են ընթացել: Սիրիայի կառավարական բանակի ավիացիայի հարվածների հետևանքով Իդլիբում 33 թուրք զինծառայողներ է սպանվել: Այս տեղեկությունից հետո թուրքական մամուլում լուրեր են տարածվել, որ Թուրքիան որոշել է այլևս չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Այս մասին հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը:
Թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, «Reuters»-ի հետ հարցազրույցում ասել է, որ Թուրքիան այսուհետև չի արգելելու սիրիացի գաղթականների անցումը դեպի Եվրոպա:
Աղբյուրի հաղորդմամբ` Թուրքիայում գտնվող բազմաթիվ սիրիացի փախստականներ այս գիշերվանից սկսած շարժվում են Էդիրնե նահանգի սահմանային գյուղեր, որպեսզի անցնեն Հունաստան:
Նշվում է, որ փախստականների հոսքն ավելացել է հատկապես առավոտյան ժամերին: Փախստականներից շատերը Էդիրնե են գնացել տաքսիներով և ավտոբուսներով: Փախստականների մի քանի խումբ շարժվել է դեպի Չանաքքալե (Դարդանել) նահանգի Այվաջըք շրջանի ափեր, որպեսզի անցնի հունական Միդիլլի կղզի:
Իդլիբի դեպքերի վերաբերյալ «CNN Turk» հեռուստաալիքին հարցազրույց տված Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը պատասխանել է նաև սիրիացի փախստականների համար սահմանը բացելու հարցին:
Չելիքը մասնավորապես ասել է. «Մենք ասել էինք, որ Թուրքիան չի կարողանալու իր վրա վերցնել փախստականների նոր ալիք, ասել էինք, որ Թուրքիան իր բոլոր հնարավորություններն արդեն սպառել է: Այդ պատճառով արդեն Թուրքիան չի կարողանում դիմակայել ստեղծված ճնշմանը: Տեղի ունեցած հարձակումների հետևանքով մի կողմից Թուրքիայի ներսի փախստականներն են շարժվում դեպի դեպի Եվրոպա, մյուս կողմից էլ Սիրիայի տարածքից են դեպի Թուրքիա շարժվում: Փախստականների մասով մեր քաղաքականությունը նույնն է, սակայն իրավիճակն այնպիսինն է, որ արդեն ի վիճակի չենք փախստականներին պահել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Երկրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են, որոնք գնել են 182 տեսակի անշարժ գույք։
1961-ից 2021-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ աճը ծնելիության մակարդակում գրանցվել է Սաուդիան Արաբիայում. այն կազմել է 7.63 գործակից:
«Տեղեկատվության անվտանգության մասնագետի» համար պահանջվող սերտիֆիկատը կարող են ձեռք բերել միայն «Սպիտակ հաքեր» անունով հայտնի մասնագետները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |