• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Հուլիս, 2025
Կիրակի 11:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական15:12, 27 Փետրվար 2020

Մեջլիսի պատգամավոր. «Թուրքիայից դեպի Նախիջևան գազատար կկառուցվի»

Մեջլիսի պատգամավոր. «Թուրքիայից դեպի Նախիջևան գազատար կկառուցվի»

Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև մի շարք պայմանագրեր էին ստորագրվել կապված ռազմական, էներգետիկ ու հանքարդյունաբերության ոլորտում, անվտանգության ոլորտներում համագործակցության հետ: Երկրները պայմանագրեր են կնքել նաև վիզային ռեժիմի ազատականացման և Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման մասին, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիայից Նախիջևան բնական գազ հասցնելու մասին:

Նախիջևանի հետ կապված վերը թվարկված 2 նախագծերի մասին խոսել է իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Շամիլ Այրըմը, ով միաժամանակ հանդիսանում է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահը:

Այրըմը պատմել է, որ Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի մասին Ալիևը և Էրդողանը խոսել են դեռևս 2008-ին՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հիմնարկեքի ժամանակ, նույնիսկ Ալիևը խոստացել էր, որ դեպի Նախիջևան երկաթգիծը կֆինանսավորի ադրբեջանական կողմը:  Այրըմի խոսքով ավելի ուշ նավթի գների անկման պատճառով նախապատվությունը տրվել է միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցմանը, սակայն այս տարիների ընթացքում Կարս-Իդգիր-Նախիջևան երկաթուղու նախագծային մասը հասցվեց ավարտին:

Թուրք պատգամավորը կարևորել է նոր նախագծի կյանքի կոչումը հատկապես Նախիջևանի համար, քանի որ Ադրբեջանի կազմում գտնվող, բայց դրա հետ ցամաքային սահման չունեցող ինքնավար հանրապետությունում աճող գյուղատնտեսական արտադրանքը դեպի շուկաներ ուղերկելը շատ կհեշտանա:

«Դրանով Նախիջևանը ինքնավարությունը կարող է ավելի լավ դրսևորվել, Նախիջևանը իր գոյությունը կշարունակի որպես ավելի ինքնավար հանրապետություն: Դրա համար շատ կարևոր էր այս նախագիծը: Այս նախագծը մեկնարկել է»,-ասել է Այրըմը:

Նախիջևանի ու Թուրքիայի միջև գազատար

ԱԶԿ-ական պատգամավորը նշել է, որ 2-րդ կարևոր նախագիծը կապված է Թուրքիայից Նախիջևան գազատարի կառուցման հետ:

Այրըմը հիշեցրել է, որ Նախիջևանն այժմ Իրանից է գազ գնում, քանի որ ադրբեջանական գազը չի հասնում այնտեղ, «Սովետական միության ժամանակ Հայաստանին տրված» Զանգեզուրի շրջանի՝ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ընկած լինելու պատճառով:

Մեջլիսի պատգամավորը, որը եղել է Էրդողանի ադրբեջանական այցի պատվիրակության մեջ, տեղեկացրել է, որ Ալիևը Էրդողանին առաջարկել է, որպես այլընտրանք բնական գազը Նախիջևան հասցնել Թուրքիայից:

«Այս պահին բնական գազը հասցված է մինչև Իգդիր: Իգդիրից մինչև սահման 80 կմ է: Նախիջևանի կողմը արդեն իսկ խողովակը հասցրել է մինչև սաման: Այսինքն 80-100 կամ գուցե 120 կմ կառուցելու դեպքում այդ գազատարը պատրաստ կլինի: Այդ գծով էլ Նախիջևանին գազ կտրվի: Իրանի հետ նրանք պայմանագիր ունեն, սա էլ կլինի այլընտրանքային նախագիծ»,- մանրամասնել է Այրըմը:

Աղբյուր`    Sputnik

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը Ավստրիայի վարչապետի հետ քննարկել է երկկողմ առևտրային ու ներդրումային ներուժը
11:11, 11 հուլ
Էրդողանը Ավստրիայի վարչապետի հետ քննարկել է երկկողմ առևտրային ու ներդրումային ներուժը

Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։

Թուրքիայի և Սիրիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 60%-ով
13:46, 07 հուլ
Թուրքիայի և Սիրիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 60%-ով

Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
15:44, 03 հուլ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը
PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը

Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:

Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)
Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ
Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ

Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։

Իսրայելցի պաշտոնյան կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին խաթարել Թուրքիային F-35-երի վաճառքը
Իսրայելցի պաշտոնյան կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին խաթարել Թուրքիային F-35-երի վաճառքը

«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:

Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր
Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր

Համաձայնագիրը ներառում է Լիբիայի բանակի կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}