Հասարակական14:09, 20 Փետրվար 2020
Գերմանիայում զինված հարձակման հետևանքով 5 թուրք է զոհվել

Փետրվարի 19-ի երեկոյան Գերմանիայի Հեսսեն քաղաքում գրեթե միաժամանակ զինված հարձակումներ են տեղի ունեցել երկու սրճարաններում։ Միջադեպի հետևանքով 11 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ։ Զինված հարձակման զոհերի անուններն ու քաղաքացիությունը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, բայց ըստ թուրքական մամուլի՝ զոհվածներից 5-ը թուրքեր են։ Հայտնի է նաև, որ հարձակման թիրախ դարձած վայրերից մեկը նարգիլե –սրճանարն է, որը պատկանում է Թուրքիայի Քոնյա քաղաքից սերող մի թուրքի։
Հարավային Հեսսենի ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել «Heumarkt» և «Kurt Schumacher» պողոտաների վրա գտնվող սրճարաններում։ Տեղական ժամանակով երեկոյան 10-ին գրանցված միջադեպից հետո ոստիկանությունը պարզել է հանցագործներից մեկի ինքնությունն ու հասցեն։ Ոստիկանության հատուկ ջոկատները մեկնել են տվյալ հասցե և այնտեղ 2 դի են հայտնաբերել։ Ըստ ոստիկանության տվյալների՝ մահացածները հարձակման մասնակից Տոբիաս Ռ․-ն ու նրա մայրն են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |