Իրավական16:36, 17 Փետրվար 2020
Թուրք գրողը Թուրքիայում տիրող համակարգն անվանել է «ֆաշիզմ» և «նեո-ֆաշիզմ»

Թուրք գրող Ասլը Էրդողանը մտադիր չէ Թուրքիա վերադառնալ։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական «Agence France-Press» լրատվական գործակալության հետ զրույցում։
Էրդողանը 2016թ․ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո փակված «Özgür Gündem» թերթի դեմ ընթացող դատավարության շրջանակներում մեղադրվել էր «պետության միասնականությունն ու ամբողջականությունը խաթարելու» և «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ։
Նա կալանավորվել էր 2016թ․ օգոստոսին։ Նույն թվականի նոյեմբերին գրողն արդարացվել էր «պետության միասնականությունն ու ամբողջականությունը խաթարելու» մեղադրանքի մասով, բայց շարունակել էր կալանքի տակ մնալ մյուս մեղադրանքի հիմքով։ Ասլը Էրդողանն ազատ էր արձակվել 133 օր տևած կալանքից հետո միայն։
Արդեն երկու տարի Գերմանիայում բնակվող գրողը նշել է, որ իր համար բոլորովին անսպասելի է եղել դատարանի արդարացման որրոշումը։
«Անկեղծ ասած՝ ես շատ զարմացա։ Գրեթե բոլորը համոզված էին, որ ես պատիժ կստանամ։ Ներկա պահին բանտարկության վտանգի առկայության պատճառով վերադառնալ չեմ կարող։ Եվս մեկ կալանավորումն ինձ համար հավասարազոր կլինի մահվան», - նշել է նա՝ Թուրքիայում ներկայումս տիրող համակարգն անվանելով «ֆաշիզմ» և նեո-ֆաշիզմ»։
Նշենք, որ Ալը Էրդողանի գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով։ Նա 2018թ․ արժանացել է ֆրանսիացի փիլիսոփա և գրող Սիմոնա դը Բովուարի անունը կրող մրցանակի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |