Հասարակական14:26, 17 Փետրվար 2020
Թուրքիայում քրիստոնեական գերեզման են պղծել. Կարո Փայլանը դիմել է ՆԳ նախարարին

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում հուղարկավորությունից 1 ամիս էլ չանցած անհայտ անձիք պղծել են «Սանտա մարիա» կաթոլիկ եկեղեցու անդամներից մեկի գերեզմանը: Չարագործները պոկել են հունվարի 18-ին հուղարկավորված Զեհրա Չոլաքի շիրիմին ժամանակվոր ամրացված փայտե խաչը ու այրել հենց գերեզմանի կողքին:
Դեպքի վերաբերյալ Տրապիզոնի ոստիկանության վարչություն հաղորդում է ներկայացրել հանգուցյալի այրին, որից հետո հետաքննություն է սկսվել:
Քրիստոնեաֆոբիայի հողի վրա տեղի ունեցած սադրանքները, սակայն, այս ամենով չեն սահմանափակվել: Հաղորդվում է, որ սադրանքներ են տեղի ունեցել նաև նույն անձի հուղարկավորության ժամանակ ու դրանից առաջ:
Նախ հանգուցյալի գերեզմանափոսը փորելու ժամանակ եկեղեցուց ոչ հեռու գտնվող քրիստոնեական գերեզմանատուն է եկել դիմակավոր մի անձ և փորձել է գողանալ այնտեղ բերված խաչը: Սակայն այդ պահին մոտակայքում խաղացող երեխաները խոչընդոտել են նրա գործողություններին, ինչից հետո անհայտ անձը հեռացել է՝ չկարողանալով իրականացնել մտադրությունը:
Հուղարկավորության ժամանակ էլ մի քանի հոգուց բաղկացած մի խումբ է հայտնվել, բարձրաձայն արտաբերել «Ալլահ աքբար» արտահայտությունը ու սկսել մուսուլմանական աղոթք վանկարկել:
Դեպքերի կապակցությամբ 2 տարբեր հարցապնդումներ են ուղարկվել ուղղված Թուրքիայի խորհրդարանին ու ներքին գործերի նախարարին: Առաջինը ուղարկել է քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Մարդինի պատգամավոր Թումա Չելիքը, երկրորդը՝ նույն կուսակցության Դիարբեքիրի պատգամավոր հայազգի Կարո Փայլանը:
Պատգամավորները պատկան մարմիններից պահանջել պատասխանել նշյալ դեպքերի վերաբերյալ մի շարք հարցերի:
Փայլանը մասնավորապես ՆԳ նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք գերատեսչությունը հետաքննություն իրականացրել է հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած սադրանքի կապակցությամբ և արդյոք հայտնաբերվել են մեղավորները: Պատգամավորը հարց է հղել նաև այն մասին, թե արդյոք Տրապիզոնում քրիստոնյաների գերեզմանների վրա մինչ այժմ տեղի ունեցած հարձակումների համար որևէ մեկը հայտնաբերվել ու պատժվել է:
Հայ պատգամավորը հիշեցրել է նաև, որ Հրանտ Դինքի և կաթոլիկ հոգևորկան հայր Սանտորոյի սպանությունները իրականացվել են Տրապիզոնի ոստիկանության կողմից ուղղորդվող հանցավոր խմբերի կողմից ու հարցրել, թե արդյոք նշյալ ոստիկանական բաժանմունքում այդպիսի ցանց կա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։

Ընդհանուր առմամբ՝ Ստամբուլին ջուր մատակարարող հիմնական 6 ամբարտակների ջրային պաշարի մակարդակը գնահատվում է 50%-ից ցածր:

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից գանձվող հարկերը կմեծանան:
Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։
Գերմանացի գեներալ Կայ Ռորշնայդերի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Թուրքիայի ռազմարդյունաբերական և ենթակառուցվածքային կարողություններին։
Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |