Հասարակական17:56, 12 Փետրվար 2020
Քաղաքացու բղավոցը Էրդողանի ելույթի ժամանակ․ «Երեխաներս սոված են, օգնեք ինձ» (տեսանյութ)

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության ժողովում ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ընթացքում դահլիճում գտնվող քաղաքացիներից մեկը, օգտվելով Էրդողանի կարճատև լռությունից, սկսել է բղավել․ «Պարոն նախագահ, ես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով զրկվել եմ աշխատանքից։ Ընտանիքս, երեխաներս սոված են։ Օգնեք ինձ։ Ճանաչեք դատարանի որոշումը»։
Էրդողանը, սակայն, որևէ կերպ չի արձագանքել քաղաքացու խնդրանքին։ Սրահում գտնվողներն արագ լռեցրել են բղավողին, իսկ Էրդողանը անվրդով շարունակել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Ֆեթհուլլահական խմբավորման (FETÖ) մասին հնչեցնել իր մեղադրական տեքստերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |