Քաղաքական12:06, 06 Փետրվար 2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով արտահերթ նիստ է գումարում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Թուրքիայի և Սիրիայի միջև տեղի ունեցող բախումների հարցով փետրվարի 6-ին արտահերթ նիստ է հրավիրել։ Տեղեկացվում է, որ նիստը հրավիրվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Անգլիայի պահանջով և կընթանա դռնբաց կարգով։
Նիստում ելույթ կունենա Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Փեդերսոնը՝ ներկայացնելով փետրվարի 3-ին նոր ռազմական բախումների թատերաբեմ դարձած Սիրիայի հյուսարևմտյան Իդլիբ քաղաքում տիրող իրավիճակը։
Նշենք, որ Իդլիբում սիրիական և թուրքական բանակների բախման հետևանքով ավելի քան 20 զինվորական էր զոհվել։ Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր․ «Այն վայրում, որտեղ թուրք զինվորի արյուն է հոսել, ոչինչ նախկինի պես չենք թողնի»։ Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այդ բախումները ծայրաստիճան մտահոգիչ էր համարել և կոչ արել անհապաղ դադարեցնել պատերազմը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Թուրքիայի պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։
Նշվում է, որ Անկարայում երկու երկրների արտգործնախարարությունների գլխավորությամբ կայացել են հակաահաբեկչական խորհրդակցություններ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |