13:34, 05 Փետրվար 2020
Լավրով. «Թուրքիան չկարողացավ Սիրիայի հարցով կատարել մի քանի սկզբունքային պարտավորություն»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան չի կատարում Սիրիայի հարցով իր վրա դրված մի շարք պարտավորություններ։
«Ցավոք, այս փուլում Թուրքիան չկարողացավ կատարել մի քանի սկզբունքային պարտավորություն: Դրանք կոչված էին արմատապես կարգավորել Իդլիբի հարցը»,- ասել է Լավրովը։
Լավրովն ասել է, որ պարտավորություններից մեկն այն էր, որ Թուրքիան, օգտագործելով իր լծակները, պետք է տարանջատեր Սիրիայի ընդդիմությանը՝ «Թահրիր աշ Շամ» ահաբեկչական կազմակերպության անդամներից։
«Դրա հետ մեկտեղ տեղեկատվություն ենք ստանում Իդլիբի ուղղությամբ Թուրքիայի զինուժի տեղակայման մասին։ Կա նաև տեղեկություն, որ բախումներ են ընթանում թուրքական և սիրիական բանակի ստորաբաժանումների միջև։ Մեր զինուժը հետևում է զարգացումներին»,- եզրափակել է Լավրովը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |