• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հունիս, 2025
Երեքշաբթի 11:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:57, 04 Փետրվար 2020

2020թ․ հունվարին Թուրքիայում 27 կին է սպանվել

2020թ․ հունվարին Թուրքիայում 27 կին է սպանվել

Թուրքիայում կանանց դեմ ուղղված բռնություններն ու հանցագործությունները չեն դադարում։ «Վերջ կանանց սպանություններին» կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ 2020թ․ հունվարին երկրում սպանվել է 27 կին։ Նրանցից յոթը սպանվել է այն տղամարդկանց կողմից, որոնց հետ ապրել են նույն հարկի տակ: Հինգ կանանց սպանել են նրանց օրինական ամուսինները, հինգին՝ որդիները, երկուսին՝ նախկին ամուսինները, մեկին՝ ազգականը և մեկին՝ նախկին զուգընկերը։

Որպես սպանության գործիք են ծառայել հիմնականում հրազենը կամ կտրող-ծակող գործիքները, կանանցից երկուսը մահացել են սաստիկ ծեծի հետևանքով, մեկը՝ ստացած այրվածներից, ևս մեկին խեղդամահ են արել:

Նշված սպանության դեպքերից 18-ը կատարվել է տանը, 6-ը՝ ուղղակի փողոցում, մեկը մեքենայի մեջ, մեկը՝ ամայի վայրում, իսկ կանանցից մեկի սպանության վայրն անհայտ են։

Նշենք, որ 2019թ․-ին Թուրքիայում ընդհանուր առմամբ սպանվել էր 474 կին, որոնցից 43-ը՝ հունվարին։

Աղբյուր`    amerikaninsesi.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
15:34, 12 հուն
Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
15:00, 05 հուն
Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
10:47, 05 հուն
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}