Միջազգային16:43, 04 Փետրվար 2020
ԱՄՆ-ն ցավակցել է Թուրքիային Իդլիբում թուրք զինվորների զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ ղեկավարությունն Իդլիբում ընթացող ռազմագործողությունների ընթացքում թուրք զինվորների զոհվելու կապակցությամբ ցավակցել է Թուրքիային, միևնույն ժամանակ վերջինիս գործողությունները համարել համարժեք և արդարացի՝ հայտնելով իր զորակցությունը։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը գրավոր պատասխանել է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության հարցերին մասնավորապես նշել է.
«ԱՄՆ-ն դատապարտում է Ասադի ռեժիմի, Ռուսաստանի, Իրանի և «Հեզբոլլահ»-ի կողմից Իդլիբի բնակչության դեմ ուղղված անտեղի և դաժան հարձակումները»։
Օրթագուսը հայտնել է , որ իրենք այս հարցում կանգնած են ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիայի կողքին և ամբողջապես խրախուսում են այն գործողությունները, որն իրականացնում է Թուրքիան։
«Թուրքական կառավարությանը հղում ենք մեր ցավակցությունները թուրք զինվորների մահվան կապակցությամբ»,- ասել է պետքարտուղարության մամուլի խոսնակը։
Նա նաև կոչ է արել անմիջապես հրադադար հաստատել և հումանիտար օգնության համար լիարժեք հաղորդակցության հնարավորություն ապահովել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |