Հասարակական13:37, 31 Հունվար 2020
Չինաստանը Թուրքիայից հետ է գնում նախկինում վաճառած բժշկական դիմակները

Չինաստանում սկիզբ առած և մեծ արագությամբ տարածվող կորոնովիրուսի համաճարակի պատճառով այդ երկրում սպառվել են վարակի կանխարգելման նպատակով օգտագործվող բժշկական դիմակները։ Նշված դիմակների ամենախոշոր արտադրողն աշխարհում հենց Չինաստանն է, որը մինչև կորոնովիրուսի ի հայտ գալը նաև արտահանում էր այդ արտադրանքը տարբեր երկրներ։
Սակայն այսօր Չինաստանը բժշկական դիմակների խիստ կարիք ունի, ուստի ստիպված է նախկինում արտահանված դիմակները հետ գնել այլ երկրներից։ Մասնավորապես Թուրքիայի Դենիզլի քաղաքում գործող մի բժշկական ընկերության տնօրեն Էրհան Դեմիրելը հայտնել է, որ ավելի վաղ Չինաստանից գնված 300․000 դիմակները պատրաստվում են հետ ուղարկել Չինաստան։
Դեմիրելի խոսքով՝ ընկերության գրասենյակի և իր անձնական հեռախոսահամարներին անդադար զանգեր են ստացվում ամենատարբեր երկրներից, ինտերնետի միջոցով ևս դիմում են՝ խնդրելով իրենց դիմակներ վաճառել։
«Ամեն տեղից զանգում են, 1 մլն, 5 մլն, 10 մլն, անգամ 100 մլն հատ դիմակ են ուզում։ Սա շատ արժեքավոր ապրանք է դարձել, քանի որ չկա։ Մարդիկ գինը չեն հարցնում, միայն հարցնում են՝ կա՞ արդյոք։ Այս պահին կարող եմ ասել որ այս դիմակները ոսկուց ավելի արժեքավոր են դարձել», - նշել է Դեմիրելը՝ հավելելով, որ որոշ մարդիկ, օգտվելով առիթից, դիմակները վաճառում են կրկնակի, եռակի գնով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |