• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Հուլիս, 2025
Կիրակի 15:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:50, 29 Հունվար 2020

Թուրքիայում 120 տարում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 86․000 մարդ

Թուրքիայում 120 տարում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 86․000 մարդ

Թուրքիայի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 1900-2019թթ․ երկրի տարածքում մահվան և խոշոր ավերածությունների պատճառ դարձած 240 հզոր երկրաշարժ է գրանցվել։ Իսկ 4-ից 7․9 մագնիտուդ  հզորությամբ երկրաշարժերի ընդհանուր թիվը կազմել է 18․687։ Ընդհանուր առմամբ վերջին 120 տարում երկրաշարժերի զոհ է դարձել 86․497 մարդ՝ ներառյալ 2020թ․ հունվարի 28-ին Էլազըղում տեղի ունեցած երկրաշարժի 45 զոհերը։

Յուրաքանչյուր տարի Թուրքիայում միջինում երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունենում, որոնք մահվան և ավերածությունների պատճառ են դառնում։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր չորս օրում Թուրքիայում գրանցվում է 4- 4․9 մագնիտուդ ուժգնությամբ առնվազն մեկ երկրաշարժ, յուրաքանչյուր ամիս՝ 5-5․9 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ, ամեն տարի՝ 6-6․9 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ, իսկ յուրաքանչյուր 6 տարում՝ 7-7․9 մագնիտուդ ուժգնությամբ մեկ երկրաշարժ։

Ներկայացնում ենք վերջին հարյուրամյակում Թուրքիայի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ցանկը․

1939թ․ դեկտեմբերի  27-ին Էրզինջանում տեղի ունեցած 7․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 33․000 մարդու կյանք է խլել, ևս 10․000 քաղաքացի վիրավորվել է։

1942թ․ Էրբաայում (Թոխաթի նահանգ) գրանցված 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին զոհ է գնացել 3․000 մարդ։

1943թ․ նոյեմբերի 26-ին 7․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սամսունի Լադիկ շրջանում։ Երկրաշարժի հետևանքով տարածքի շինությունների 75 տոկոսն ավերվել է, զոհվել է 2․300, վիրավորվել՝ 5․000 քաղաքացի։

1966թ․ Մուշի Վարթո շրջանում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել։ Մեկը՝ մարտի 7-ին, որին զոհ է գնացել 14 մարդ, երկրորդը՝ օգոստոսի 19-ին, որի հետևանքով 2․400 մարդ զոհվել է, 5000-ը՝ վիրավորվել։

1976թ․ նոյեմբերի 24-ին Վանի Մուրադիե շրջանում տեղի է ունեցել 7․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 3․840 մարդ, 500 հոգի վիրավորվել է, ավերվել է շուրջ 10․000 շենք և շինություն։

1999թ․ օգոստոսի 17-ին Քոջաելիի Գյոլջյուք շրջանում գրանցվել է 7․4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, զոհերի թիվը կազմել է 18․000, վիրավորներինը՝ 20․000։ Նույն թվականի նոյեմբերի 12-ին 7․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել Դյուզջեում։ Զոհվել է 710, վիրավորվել՝ 2․678 մարդ։

2011թ․ հոկտեմբերի 23-ին Վանի Թաբանլը շրջանում գրանցված 7․2, իսկ նոյեմբերի 9-ին Էդրեմիթ շրջանում գրանցված 5․6 մագնիտուդ ուժնությամբ երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիվը կազմել էր 644, շուրջ 2․000 հոգի վիրավորվել էր։

Աղբյուր`    gunes.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել
15:20, 10 հուլ
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է
14:54, 09 հուլ
Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները
16:15, 08 հուլ
Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}