Իրավական14:38, 24 Հունվար 2020
Թուրքիայում կեղծ ալկոհոլային խմիչքի օգտագործման հետևանքով 5 տարում 228 մարդ է մահացել

Թուրքիայում կեղծ ալկոհոլային խմիչքների օգտագործման հետևանքով վերջին 5 տարում 228 մարդ է մահացել:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն գրավոր հարցապնդում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որպեսզի պարզի, թե որքան է Թուրքիայում կեղծ ալկոհոլի օգտագործումից մահացության դեպքերը և նախարարությունը դրա դեմ ինչպիսի միջոցներ է ձեռնարկում:
Սուլեյման Սոյլուն վերոհիշյալի կապակցությամբ տվյալներ է հրապարակել, որի համաձայն` 2016-2018թթ. ընթացքում Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից իրականացված 157 օպերացիայի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 2 մլն 614.845 լիտր կեղծ ալկոհոլային խմիչք: Բերման են ենթարկել 5786 կասկածյալի, որից 50-ը ազատազրկվել է:
Նշվում է, որ կեղծ խմիչների արտադրությամբ են զբաղվում նկուղներում, խմիչքների արտադրության չափանիշներին չհամապատասխանող վայրերում:
Թուրքիայում կեղծ ալկոհոլի օգտագործման հետևանքով մահացության դեպքերը պայմանավորված են ոգելից խմիչքում մեթիլ սպիրտի առկայության հետ :
Մեթիլ սպիրտը (մեթանոլ, փայտի սպիրտ) թույլ սպիրտային հոտով, անգույն, թունավոր հեղուկ է (խմելն առաջացնում է կուրություն, մեծ չափաբաժինների դեպքում՝ մահ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։

Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։

Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Grok-ի կողմից բազմաթիվ օգտատերերի ուղարկվել են վիրավորական գրություններ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |