Քաղաքական18:22, 23 Հունվար 2020
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Ստիպված ենք հասկանալ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության կարևորությունը»

«Ստիպված ենք հասկանալ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության կարևորությունը»: Այսպիսի հայտարարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ելույթ ունենալով Դավոսում «ՆԱՏՕ-ի ապագան» խորագրով քննարկմանը: Նշյալ քննարկմանը ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ստոլտենբերգի խոսքերով Թուրքիան ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում, ինչպես նաև շատ կարևոր դերակատարում է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ՆԱՏՕ-ի գրանցած հաջողության մեջ:
Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններ է վարում Թուրքիայի այն առաջարկի շուրջ, որով նախատեսվում է աշխատանքային խումբ ձևավորել՝ փարատելու ԱՄՆ-ի բոլոր մտավախությունները կապված Թուրքիայի սպառազինությունում ռուսական «Ս-400» ԶՀՀ-ների հետ միասին ամերիկյան «Ֆ-35» կործանիչներ ընդգրկելու հետ:
Այս թեմայի վերաբերյալ Ստոլտենբերգը նշել է. «Այս խնդիրը լուծելու համար պատրաստ ենք անել հնարավոր ամեն բան»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |