• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2025
Կիրակի 20:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:51, 20 Հունվար 2020

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է արել Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի գործով դատավարությունների մասին

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է արել Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի գործով դատավարությունների մասին

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Թուրքիայում սպանված Սևակ Բալըքչըի ու Հրանտ Դինքի գործերով դատավարություններին: Պատրիարքարանը գոհունակություն է հայտնել Բալըքչըի սպանության գործով կայացված դատավճռի կապակցությամբ բայց և նշել, որ Դինքի սպանության հարցում արդարության որոնումները դեռևս արդյունք չեն տալիս:

Հիշեցնենք, որ ազգությամբ հայ Սևակ Բալըքչըն զինծառայության ժամանակ՝ 2011-ի ապրիլի 24-ին, սպանվել էր իր ծառայակից Քվանչ Աղաօղլուի կրակոցից: Վերջինս դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:

Պատրիարքարանի հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2011 թվականի ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ դաժանաբար սպանված Սևակ Բալըքչըի գործով դատավարությամբ կայացված վճիռը մասամբ հագեցրել է մեր արդարության կարոտը:

Չնայած այս որոշումով հնարավոր չէ հետ բերել Սևակին՝ այնուամենայնիվ հանցանքի արձանագրումն ու արդարադատության կողմից հանցագործին արժանի պատիժ տալը մեր երկրի արդարադատության համակարգի համար հուսադրիչ է:

Այս արդյունքի համար շնորհավորում ենք Սևակ Բալըքչըի ընտանիքին, փաստաբաններին ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին, որոնք իրավական դաշտում երկար պայքար մղեցին:  

Այս արդյունքը շատ կարևոր է այն առումով, որ այսուհետև այս երկրում ռասիզմի հողի վրա սպանություններ ծրագրող ու իրականացնող անհատներն ու խմբերը, որոնք համոզված են, որ անպատիժ են մնալու, կփոխեն իրենց համոզմունքը: Այս առիթով ևս մեկ անգամ մեր աղոթքն ենք հղում դեպի երկինք Սևակ Բալըքչըի հոգու հանգստության համար և Աստծուց մխիթարություն հայցում նրա ընտանիքի ու բարեկամների համար:

Այն հույսով, որ Հրանտ Դինքի դատավարության մասով ևս նման որոշում պետք է կայացվի, նրա սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք արդարության մեր պահանջը: 

Այն համոզմամբ, որ արդեն ժամանակն է, որ ամբողջ աշխարհի աչքի առջև շարունակվող արդարության այս որոնումն ավարտվի, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ուշացած արդարադատությունը արդարադատություն չէ և ցանկանում ենք հուսալ, որ այս դատավարության արդյունքում կայացվելիք որոշումը հպարտության առիթ լինի Թուրքիայի արդարադատության համար:

Սիրելի Հրանտի մահվան օրը՝ հունվարի 19-ին, մեր բոլոր եկեղեցիներում աղոթք պետք է հղենք առ Բարձրյալ՝ հանգուցյալի հոգու հանգստության համար: Այս առիթով սգակիր կնոջը՝ Ռաքելին, երեխաներին և եղբայրներին հայտնում ենք մեր ցավակցությունը և մխիթարական աղոթքները»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի օդանավակայանն  Եվրոպայում ամենածանրաբեռնվածն է
14:27, 20 հուն
Ստամբուլի օդանավակայանն Եվրոպայում ամենածանրաբեռնվածն է

Հունիսի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածում միջինում օրական իրականացվել է 1591 չվերթ։

2024թ․ Թուրքիան ընդունել է 62․2 մլն զբոսաշրջիկ
19:05, 17 հուն
2024թ․ Թուրքիան ընդունել է 62․2 մլն զբոսաշրջիկ

Զբոսաշրջիկներից ստացված եկամուտը կազմել է 60 մլրդ 497 մլն դոլար:

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
15:18, 17 հուն
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Հանդիպմանը ներկա են նաև Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։

Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»
Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»

Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան
Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական  շփումները
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական շփումները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}