Ռազմական18:01, 15 Հունվար 2020
Թուրքիայում F-35 կործանիչների պահեստամասերի արտադրությունը չի դադարեցվի մինչև 2020թ․ տարեվերջ

Ամերիկյան «Defence One» ռազմարդյունաբերական ընկերությունը հերքել է ավելի վաղ տարածված այն հայտարարությունը, թե մինչև 2020թ․ մարտ ամիսը Թուրքիայում F-35 կործանիչների մասերի արտադրությունը կդադարեցվի։ Ըստ ընկերության հայտարարության՝ արտադրությունն ԱՄՆ տեղափոխելու գործընթացը չի ավարտվի մինչև 2020թ․ տարեվերջ։
Օրեր առաջ Պենտագոնի գնումների գծով պատասխանատու խորհրդականի օգնական Էլեն Լորդը հայտարարել էր, որ մինչև մարտ բոլոր պահեստամասերի արտադրությունը լիովին կտեղափոխվի ԱՄՆ։
Ինչպես հայտնի է՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումից հետո Թուրքիան հեռացվել էր ամերիկյան F-35 կործանիչների նախագծից։ Բայց ինքնաթիռների որոշ մասեր դեռ շարունակում էին արտադրվել Թուրքիայում։
Մասնավորապես շուրջ 10 թուրքական ընկերություն արտադրում են ավելի քան 900 պահեստամասեր։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ Թուրքիայից պահեստամասերի արտադրության տեղափոխումը ԱՄՆ-ի համար 500-ից 600․000 դոլար կարժենա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |